18:11  ,  11 ապրիլի, 2012

«Ֆեներբախչեի» նպատակը Միլոշ Կրասիչն է

Թուրքական «Ֆեներբախչեն» նպատակադրվել է գնել Սերբիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Միլոշ Կրասիչին։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի ղեկավարությունը մտադիր է «Յուվենտուսին» առաջարկել 11 միլիոն եվրո, գրում է Football Italia-ը։

Հիշեցնենք, որ Կրասիչը «Յուվենտուս» է տեղափոխվել 2010-ին Մոսկվայի ԲԿՄԱ-ից 15,5 միլիոն եվրոյով։

Թուրինյան ակումբի կազմում Կրասիչն ընդամենը յոթ անգամ է այս մրցաշրջանում դուրս եկել խաղադաշտ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում