Լեւերկուզենի «Բայերի» եւ Իսպանիայի երիտասարդական հավաքականի պաշտպան Դանիել Կարվախալը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա Մադրիդի «Ռեալի» կազմում, հաղորդում է գերմանական ակումբի կայքը։
Կարվախալը հանդես էր գալիս «Ռեալում», սակայն 2012-ին 5 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Բայեր»։ «Ռեալը» որոշեց օգտվել ֆուտբոլիստին 6,5 միլիոն եվրոյով գնելու իրավունքից։
Բունդեսլիգայի ավարտված մրցաշարում Կարվախալը մասնակցել է 32 հանդիպման եւ դարձել մեկ գոլի հեղինակ։
Բացի այդ` Դանիելը հայտնվել է Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում