11:49  ,  30 մայիսի, 2013

«Ռոման» 3.5 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկում Ալեգրիին

Հռոմի «Ռոման» պաշտոնական բանակցություններ է վարում իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին ձեռք բերելու վերաբերյալ:

«Միլանի» նախագահ Սիլվիո Բերլուսկոնին Ալեգրիին» չի ցանկանում տեսնել միլանյան ակուբում:

«Ռոման» 45-ամյա մասնագետին պատրաստ է առաջարկել 2 տարվա պայմանագիր եւ վճարել տարեկան 3․5 միլիոն եվրո աշխատավարձ, փոխանցում է Gazzette dello Sport-ը:

«Ռոմայի» նոր գլխավոր մարզիչի թեկնածուների թվում է նաեւ Ռոբերտո Մանչինին, ով հեռացվել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում