14:23  ,  21 մայիսի, 2013

Մհեր Հովհաննիսյանը գրավեց երկրորդ տեղը

Հոլանդիայի Լիմբուրգ քաղաքում կայացած շախմատային փառատոնի ուժեղագույն մրցաշարում միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը միայն լրացուցիչ ցուցանիշով է զիջել առաջին տեղը՝ նվաճելով երկրորդ մրցանակը: Հինգ շախմատիստներ 7 հնարավորից վաստակել են 5,5-ական միավոր: Մրցաշարի հաղթող է դարձել ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Դոբրովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում