15:36  ,  4 մայիսի, 2013

Ֆլորենտինո Պերեսն արդեն հանդիպել է Ռոբերտ Լեւանդովսկու հետ

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին «Ռեալ» - «Բորուսիա» (2:0) Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի հանդիպումից հետո զրույց է ունեցել Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, հայտնել են ֆուտբոլիստի գործակալներ Մայք Բարտելն ու Ցեզարի Կուխարսկին, փոխանցում է իսպանական Marca-ն:

«Բնական է, որ Պերեսը ցանկանում է գնել Լեւանդովսկուն: Սակայն վճռորոշ կլինի ֆուտբոլիստի ցանկությունը: «Բորուսիայի» ղեկավարությունն արդեն գիտի, որ Ռոբերտը ցանկանում է հեռանալ թիմից»,- ասել են գործակալները:

Ավելի վաղ նշվել էր, որ Լեւանդովսկու համար «Ռեալն» առաջարկում է 20 միլիոն եվրո, իսկ «Բավարիան»՝ 25 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս