12:55  ,  4 մայիսի, 2013

Հումելսը «Բարսելոնայի» մարզաշապիկի ֆոնին լուսանկարվել է ընկերուհու հետ (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի 24-ամյա պաշտպան Մատս Հումելսը մնում է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը: Հումելսը սոցիալական ցանցերից մեկում տեղադրել է ընկերուհու հետ լուսանկար՝ «Բարսելոնայի» մարզաշապիկի ֆոնին, հաղորդում է Sport.es-ը:

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է լուրջ կադրային փոփոխություններ կատարել՝ հրաժարվելով Վալդեսից, Աբիդալից, Սոնգից, Վիլյայից, Սանչեսից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում