15:10  ,  21 ապրիլի, 2013

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Մոսկվայում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի մրցումներում: Արթուր Դավթյանը հավաքել է 14,866 միավոր՝ ցուցադրելով երրորդ արդյունքը:

Եվրոպայի չեմպիոն է հռչակվել ռուսաստանցի Դենիս Աբլյազինը՝ 15,408 միավոր, իսկ ռումինացի Ֆլավիուս Կոչին զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 14,887 միավոր:

Հիշեցնենք, որ բազմամարտի մրցաշարում Արթուր Դավթյանը գրավել էր 8-րդ տեղը, իսկ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Սերոբ Սողոմոնյանը 19-րդն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English