Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարում կայացել են 10-րդ տուրի խաղերը:
Արգենտինայի հավաքականը մրցակցի խաղադաշտում ոչ ոքի է խաղացել Բոլիվիայի թիմի հետ՝ 1:1: Մարսելո Մորենոյի խփած գոլին արգենտինացիները պատասխանել են Էվեր Բանեգայի դիպուկ հարվածով:
Չիլիացիները տանը 2 անպատասխան գնդակ են ուղարկել Ուրուգվայի դարպասը, Էկվադորը 4:1 հաշվով հաղթել է Պարագվային, իսկ Կոլումբիան նվազագույն հաշվով պարտվել է Վենեսուելային:
10-րդ տուրից հետո Արգենտինան 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Էկվադորն ունի 20 միավոր, Կոլումբիան՝ 19, Վենեսուելան ու Չիլին՝ 15-ական, Ուրուգվայը՝ 13, Պերուն՝ 11, Բոլիվիան՝ 9, իսկ Պարագվայը՝ 8:
Աշխարհի առաջնությանընտրական մրցաշար
Հարավամերիկյան գոտի
Բոլիվիա – Արգենտինա՝ 1:1
Մարսելո Մորենո, 24 – Էվեր Բանեգա, 44
Էկվադոր – Պարագվայ՝ 4:1
Ֆելիպե Կայսեդո, 37, Ջեֆերսոն Մոնտերո, 49, 75, Կրիստիան Բենիտես, 53 – Լուիս Կաբալյերո, 14
Չիլի – Ուրուգվայ՝ 2:0
Էստեբան Պարեդես, 10, Էդուարդո Վարգաս, 78
Վենեսուելա – Կոլումբիա՝ 1:0
Սալամոն Ռոնդոն, 13
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում