18:40  ,  9 մարտի, 2013

Անգլիայի Գավաթ. «Էվերտոնը» լքում է պայքարը 3 րոպեում բաց թողած 3 գոլերի պատճառով

«Էվերտոնը» դուրս մնաց ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության հետագա պայքարից:

Քառորդ եզրափակիչում Լիվերպուլ քաղաքի թիմի ճանապարհին կանգնեց «Ուիգանը»՝ հաղթելով 3:0 հաշվով: Ընդ որում՝ «Էվերտոնն» առաջին խաղակեսում 3 գոլ բաց թողեց 3 րոպեի ընթացքում:

«Ուիգանին» կիսաեզրափակիչի ուղեգիր պարգեւեցին Մենյոր Ֆիգերոայի, Կալում Մակմանամանի եւ Խորդի Գոմեսի խփած գոլերը:

Անգլիայի Գավաթ, 1/4 եզրափակիչ 

«Էվերտոն» - «Ուիգան»՝ 0:3

Մենյոր Ֆիգերոա, 30, Կալում Մակմանաման, 32, Խորդի Գոմես, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով