22:33  ,  3 փետրվարի, 2013

Հայ ձյուդոիստներն անհաջող հանդես եկան Թբիլիսիում

Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 1-ից 3-ը Թբիլիսիում մասնակցել է Եվրոպայի բաց առաջնությանը։ Հայ ձյուդոիստներն անհաջող են հանդես եկել:

Լավագույն արդյունքը գրանցել է 90 կգ քաշային Կարեն Ջանոյանը, ով զբաղեցրել է 5-րդ տեղը: 81 կգ քաշային կարգում հանդես եկած Մհեր Կարապետյանը գրավել է 7-րդ տեղը:

Հայաստանը թիմի կազմում հանդես են եկել նաեւ Հովհաննես Դավթյանը, Արթուր Վարդանյանը, Գոռ Մկրտչյանը, Գրիգոր Իվանյանը (բոլորը՝ 60 կգ), Արմեն Նազարյանը, Տիգրան Վարոսյանը, Արսեն Բարսեղյանը (բոլորը՝ 66 կգ), Նարեկ Սուքիասյանը, Արթուր Երանոսյանը (երկուսն էլ՝ 73 կգ), 81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը, 90 կգ քաշային Ռաֆայել Դավթյանը, 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը եւ 100 կգ-ից բարձր քաշային Ազատ Աբրահամյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում