Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Լոնդոնի «Չերսլին» արտագնա խաղում ոչ ոքի խաղաց Առաջին լիգայի ներկայացուցիչ «Բրենտֆորդի» հետ: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով:
Առաջին խաղակեսից հետո «Բրենտֆորդն» առջեւում էր հաշվի մեջ, սակայն ընդմիջումից 10 րոպե անց բրազիլացի Օսկարը խփեց «Չելսիի» պատասխան գնդակը: 73-րդ րոպեին դաշտի տերերը դարձյալ առաջ անցան հաշվի մեջ, իսկ 10 րոպե անց Ֆերնանդո Տորեսը «Չելսիին» փրկեց պարտությունից:
Այս զույգի հաղթողը կորոշվի պատասխան խաղում, որը կկայանա «Չելսիի» խաղադաշտում:
Անգլիայի Գավաթ. 1/16 եզրափակիչ
«Բրենտֆորդ» - «Չելսի»՝ 2:2
Մարսելո Տրոտա, 42, Գարի Ֆորեստոր, 73 (11մ.) – Օսկար, 55, Ֆերնանդո Տորես, 83
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում