01:41  ,  26 օգոստոսի, 2026

ՉԼ․ ԼԱՍԿ-ը, «Սաբահը» եւ «Բուդյո-Գլիմտը» դուրս եկան հիմնական փուլ

Ավստրիական ԼԱՍԿ-ը, նորվեգական «Բուդյո-Գլիմտն» ու ադրբեջանական «Սաբահը» նվաճեց Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։

Որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում ԼԱՍԿ-ը տանը լրացուցիչ ժամանակում 5:1 հաշվով հաղթեց շոտլանդական «Սելթիկին», որն առաջին խաղում հաղթել էր 3:0 հաշվով։

«Բուդյո-Գլիմտը» պատասխան խաղում 3:0 հաշվով պարտության մատնեց հոլանդական «ՆԵԿ Նեյմեգենին»։ Առաջին խաղում «Բուդյո-Գլիմտը» հյուրընկալվելիս հաղթել էր 3:1 հաշվով։

«Սաբահը» տանը լրացուցիչ ժամանակում 5:2 հաշվով հաղթեց իսրայելական «Հապոել Բեեր Շեւային»։ Առաջին խաղում «Սաբահը» պարտվել էր 1:2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news