09:58  ,  12 օգոստոսի, 2026

Մանուել Տուլիպա․ Հաշիվը չի արտացոլում խաղի պատկերը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան մեկնաբանել է սլովենական «Ցելիեից» կրած 0:2 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում։ «Արարատ-Արմենիան» տանը հաղթել էր 2:1 հաշվով։

«Այս խաղը հստակ ցույց տվեց, թե ինչքան դաժան կարող է լինել ֆուտբոլը, որովհետեւ մինչեւ մեր բաց թողած առաջին գոլ, մենք շատ մոտ էինք գոլ խփելուն, բայց երբ չես խփում, փոխվում է իրավիճակը եւ բաց թողեցինք երկու գոլ։

Ամենակարեւորը ցանկանում եմ նշել, որ մեր ֆուտբոլիստներն անվախ ֆուտբոլ ցուցադրեցին, թեեւ երկրպագուները շատ վախեցնող մթնոլորտ էին ստեղծել։ 0:2 հաշիվը չի արտացոլում խաղի պատկերը։ Ավելի արդար կլիներ, եթե գնայինք լրացուցիչ ժամանակ։

Խաղից հետո ֆուտբոլիստներին ասել եմ, որ ինձ համար հպարտություն է նրանց հետ աշխատելը»,- նշել է Տուլիպան։

«Արարատ-Արմենիան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում եւ կմրցի  Ֆինլանդիայի «ԿուՊՍ»-ի եւ ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» դիմակայության հաղթողի հետ։

«Արարատ-Արմենիան» ապահովել է տեղն առնվազն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News


  • Latest news