Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի (կիսաեզրափակիչ) պատասխան խաղում հյուրընկալվեց Սլովենիայի չեմպիոն «Ցելիեին» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով (տեսանյութ)։
83-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 23-ամյա ավստրալացի հարձակվող Յայա Դուկուլին։
85-րդ րոպեին 32-ամյա հարձակվող Բենիամին Վերբիչը խփեց երկրորդ գոլը, որը «Ցելիեին» դուրս բերեց որակավորման փլեյ-օֆֆ։
Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հասել էր կամային հաղթանակի 2:1 հաշվով։
«Արարատ-Արմենիան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում եւ կմրցի Ֆինլանդիայի «ԿուՊՍ»-ի եւ ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» դիմակայության հաղթողի հետ։
«Արարատ-Արմենիան» ապահովել է տեղն առնվազն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի