10:02  ,  15 հուլիսի, 2026

ՉԼ․ «Արարատ-Արմենիայի» մարզիչը՝ «Ռիգայից» կրած պարտության մասին (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Լատվիայի չեմպիոն «Ռիգայից» կրած 2:3 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում։ Երեւանյան թիմը դուրս է եկել երկրորդ փուլ տանը տարած 2:0 հաշվով հաղթանակի շնորհիվ։

«Ամբողջ հանդիպման ընթացքն էր շատ բարդ, գիտեինք, որ մրցակիցը շատ ուժեղ է եւ ունի ուժեղ ֆուտբոլիստներ։ Դա նաեւ բնական է, որովհետեւ նրանց խաղային ռիթմն ուրիշ է, «Ռիգան» իրենց առաջնության միջնամասում է։

Խաղի մեկնարկը բարդ էր, բայց կարող էր այլ կերպ լինել, եթե մենք իրացնեինք մեր պահը։

Ընդմիջմանը պետք էր ճիշտ որոշումներ կայացնել։ Ես տղաներին ասացի, որ դեռ ոչինչ չենք կորցրել»,- ասել է Մանուել Տուլիպան

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի իռլանդական «Շեմրոք Ռովերսը», որը որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Մալթայի «Ֆլորիանային» (0:2, 5:1):

«Արարատ-Արմենիա» - «Շեմրոք Ռովերս» առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 21-ին Հայաստանում, պատասխան հանդիպումը հուլիսի 28-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News


  • Latest news