22:56  ,  14 հուլիսի, 2026

ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ։ Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» պարտվեց 2:3 (տեսանյութ):

Առաջին խաղակեսում 2:0 հաշվով հաղթեց դաշտի տերերը բրազիլացի կիսապաշտպան Յագո Սիկեյրայի եւ գանացի կիսապաշտպան Ահմեդ Անկրայի գոլերի շնորհիվ։

Երկրորդ խաղակեսում պորտուգալացի Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը հարձակվող Ժիրայր Շաղոյանի եւ բրազիլացի հարձակվող Սանդրո Լիմայի գոլերի շնորհիվ վերականգնեց հավասարությունը, սակայն ավելացված ժամանակում 11-մետրանոցից հաղթական գոլի հեղինակ դարձավ լատվիական թիմի բրազիլացի հարձակվող Ռեժինալդո Ռամիրեսը։

Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» տանը հաղթել էր 2:0 հաշվով։

Որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի «Ֆլորիանա» (Մալթա) - «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) դիմակայության հաղթողը։ Այս թիմերի առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է «Ֆլորիանան»։

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Ռիգա» - «Արարատ-Արմենիա»՝ 3:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:2)

Յագո Սիկեյրա, 14, Ահմեդ Անկրա, 23, Ռեժինալդո Ռամիրես, 90+4, 11մ - Ժիրայր Շաղոյան, 46, Սանդրո Լիմա, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News


  • Latest news