21:56  ,  10 հուլիսի, 2026

«Ուիմբլդոն»․ Յանիկ Սիներն ուժեղ էր Նովակ Ջոկովիչից

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ։ Իտալացի թենիսիստը պարտության մատնեց աշխարհի 8-րդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին՝ 6:4, 6:4, 6:4։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 19 րոպե։

Եզրափակիչում Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը։

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 12-ին։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 64,2 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News