22:17  ,  30 հունիսի, 2026

«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը

Աշխարհի 22-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 155-րդ ռակետ, բրիտանացի Բիլի Հարիսի հետ եւ առավելության հասավ 6:3, 5:7, 6:3, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 58 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը հունիսի 1-ին կլինի աշխարհի 56-րդ ռակետ, գերմանացի Յանիկ Հանֆմանը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 64,2 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news