20:38  ,  31 մայիսի, 2026

ՉԼ․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։

Դարպասապահ․ Դավիդ Ռայա («Արսենալ»)։

Պաշտպաններ․ Նունու Մենդեշ (ՊՍԺ), Գաբրիել Մագալյանս («Արսենալ»), Մարկինյոս (ՊՍԺ), Մարկոս Լիորենտե («Աթլետիկո Մադրիդ»)։

Կիսապաշտպաններ․ Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ), Վիտինյա (ՊՍԺ), Դեքլան Ռայս («Արսենալ»), Մայքլ Օլիսե («Բավարիա»)։

Հարձակվողներ․ Հարի Քեյն («Բավարիա»), Ուսման Դեմբելե (ՊՍԺ)։

ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը՝ Բուդապեշտում տեղի ունեցած եզրափակիչում պարտության մատնելով Անգլիայի նորընծա չեմպիոն Լոնդոնի «Արսենալին» (1:1, 11մ՝ 4:3)։

Անցած տարվա եզրափակիչում ՊՍԺ-ն 5:0 հաշվով հաղթել էր Միլանի «Ինտերին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print