09:07  ,  5 մայիսի, 2026

ՉԼ․ Մեկնարկում են կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մայիսի 5-6-ին տեղի կունենան կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները։

Մայիսի 5-ին Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» կընդունի Մադրիդի «Աթլետիկոյին»։

Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Մայիսի 6-ին Գերմանիայի նորընծա չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տանը կմրցի Ֆրանսիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի հետո։ Փարիզում 5:4 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ն։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Արսենալ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 23:00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 1:1)

Մայիսի 6

«Բավարիա» - ՊՍԺ՝ 23:00 (առաջին խաղ՝ 4:5)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում