Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» 5:4 հաշվով հաղթելու շնորհիվ Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գերազանցել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ռեկորդը գլխավոր եվրագավաթային մրցաշարում։
Լուիս Էնրիկեն մարզչական կարիերայում 50-րդ հաղթանակն է տարել Չեմպիոնների լիգայում։ Դրա համար նրան պահանջվել է 77 հանդիպում։
Խոսեպ Գվարդիոլան 50 հաղթանակին հասել էր 80 խաղում։
«Բավարիա» - ՊՍԺ պատասխան հանդիպումը Մյունխենում տեղի կունենա մայիսի 6-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի