23:52  ,  28 ապրիլի, 2026

ՉԼ․ ՊՍԺ-ն առաջին խաղակեսում հաղթեց «Բավարիային»` 3:2 (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող ՊՍԺ-ն Փարիզում ընդունել է Գերմանիայի նորընծա չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։ Առաջին խաղակեսում 3:2 հաշվով հաղթեց փարիզյան թիմը (տեսանյութ)։

17-րդ րոպեին հանդիպման հաշիվը 11-մետրանոցից բացեց «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

24-րդ րոպեին պատասխան գոլը խփեց վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան։

Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմին առաջ մղեց պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Նեւեշը, որն աչքի ընկավ 33-րդ րոպեին։

41-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն։

Ավելացված 5-րդ րոպեին ՊՍԺ-ից ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

Ընդմիջում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print