10:51  ,  8 ապրիլի, 2026

ՉԼ․ Դոումանը գերազանցեց Յամալի տարիքային ռեկորդը

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» 16-ամյա կիսապաշտպան Մաքս Դոումանը դարձավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի մասնակցած ամենապատանի ֆուտբոլիստը պատմության մեջ՝ գերազանցելով «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի տարիքային ռեկորդը, հաղորդում է Opta-ն։

Պորտուգալական «Սպորտինգի» դեմ խաղում Դոումանը փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին 16 տարեկան եւ 97 օրականում։ Յամալը 2024թ․ գարնանը ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ քառորդ եզրափակիչի հանդիպմանը մասնակցել էր 16 տարեկան եւ 272 օրականում։

«Արսենալը» «Սպորտինգին» հաղթել է 1:0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English