19:44  ,  26 մարտի, 2026

ԱԱ․ Սեմյոն Դանիելյանցը չհաղթահարեց որակավորման փուլը

Սեմյոն Դանիելյանցը չհաղթահարեց Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնության տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրի որակավորման փուլը։ Հայաստանը ներկայացնող 19-ամյա գեղասահորդը 26-րդ տեղը գրավեց։ Եզրափակիչ դուրս եկան 24 լավագույնները։

Հայ գեղասահորդը առաջինը դուրս եկավ Պրահայի սառույց եւ կարճ ծրագրի արդյունքում վաստակեց 70.94 միավոր: Տեխնիկան գնահատվեց 39.45, բարդությունը՝ 31.49 միավոր: Կարճ ծրագրին մասնակցում էր 36 գեղասահորդ:

Այսօր երեկոյան աշխարհի առաջնության սպորտային զույգերի ազատ ծրագրում կմասնակցի Հայաստանի Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին զույգը:

Նրանց մասնակցությամբ ազատ ծրագիրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print