11:29  ,  21 մարտի, 2026

«Մասթերս»․ Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը

Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով մեկնարկեց «Մասթերս» շարքի Miami Open մրցաշարում։

Հայ թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ 6:3, 6:3 հաշվով առավելության հասավ աշխարհի 89-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 14 րոպե։

Երրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 151-րդ ռակետ, իսպանացի Մարտին Լանդալուս-Լակամբրան։

Miami Open-ի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news