00:24  ,  18 մարտի, 2026

ՉԼ․ «Սպորտինգը» 1/4 եզրափակիչում է (տեսանյութ)

Պորտուգալական «Սպորտինգը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

1/8 եզրափակիչի պատասխան խաղում լիսաբոնյան թիմը տանը 5:0 հաշվով հաղթեց նորվեգական «Բուդյո-Գլիմտին» լրացուցիչ ժամանակում։

Հիմնական ժամանակն ավարտվեց 3:0 հաշվով։ Առաջին խաղում նույն հաշվով հաղթել էր «Բուդյո-Գլիմտը»։

Լրացուցիչ ժամանակում «Սպորտինգը» կարողացավ եւս երկու գոլ խփել եւ դուրս գալ հաջորդ փուլ։

«Սպորտինգը» քառորդ եզրափակիչում կմրցի Լեւերկուզենի «Բայերի» եւ Լոնդոնի «Արսենալի» դիմակայության հաղթողի հետ։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Սպորտինգ» - «Բուդյո-Գլիմտ»՝ 5:0, լրացուցիչ ժամանակ (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 0:3)

Գոնսալու Ինասիու, 34, Պեդրու Գոնսալվեշ, 61, Լուիս Սուարես, 79, 11մ, Խավիեր Արաուխո Վիլչես, 92, Ռաֆայել Նել, 120+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English