19:48  ,  8 հոկտեմբերի, 2025

«Մասթերս»․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի 18-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Ռուսաստանցի թենիսիստը չորրորդ շրջանում մրցեց աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի Լյորներ Տիենի հետ եւ առավելության հասավ 7:6 (8:6), 6:7 (1:7), 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 55 րոպե։

Քառորդ եզրափակիչում Մեդվեդեւի մրցակիցը կլինի աշխարհի 7-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս Դե Մինորը։

Շանհայի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news