Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» խփած գոլի շնորհիվ Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը Բունդեսլիգայի ռեկորդ է գրանցել, հաղորդում է Squawka-ն։
32-ամյա ֆուտբոլիստը պատմության մեջ միակն է, որին հաջողվում է Բունդեսլիգայի առաջին 6 խաղում խփել 11 գոլ։
«Բավարիան» «Այնտրախտին» հաղթել էր 3:0 հաշվով։ Դուբլի հեղինակ էր դարձել կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը, որի փոխանցումից հետո էր Քեյնը խփել իր գոլը։
Այս մրցաշրջանում Հարի Քեյնը «Բավարիայի» հետ մասնակցել է 10 հանդիպման, խփել է 18 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:48 , 6 հոկտեմբերի
00:37 , 6 հոկտեմբերի
23:35 , 5 հոկտեմբերի
23:11 , 5 հոկտեմբերի
22:11 , 5 հոկտեմբերի
21:52 , 5 հոկտեմբերի
21:03 , 5 հոկտեմբերի
20:25 , 5 հոկտեմբերի
20:17 , 5 հոկտեմբերի
19:02 , 5 հոկտեմբերի