17:04  ,  3 հոկտեմբերի, 2025

«Մասթերս»․ Ջոկովիչը մեկնարկեց հաղթանակով

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Շանհայում (Չինաստան) անցկացվող «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջան։

Աշխարհի 5-րդ ռակետը մեկնարկեց երկրորդ շրջանից եւ 7:6 (7:2), 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 94-րդ ռակետ, խորվաթ Մարին Չիլիչին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 54 րոպե։

Սերբ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 150-րդ ռակետ, գերմանացի Յանիկ Հանֆմանը։

Շանհայի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news