20:26  ,  2 հուլիսի, 2025

Ուիմբլդոն․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան

Աշխարհի 20-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։

29-ամյա հայ թենիսիստը մրցեց աշխարհի 144-րդ ռակետ, ճապոնացի Սինտարո Մոչիզուկիի հետ եւ առավելության հասավ 1:6, 7:6 (9:7), 4:6, 6:3, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 43 րոպե։

1/8 եզրափակիչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը կմրցի պորտուգալացի Նունու Բորեշի եւ բրիտանացի Բիլի Հարիսի դիմակայության հաղթողի հետ։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news