23:39  ,  30 հունիսի, 2025

Ուիմբլդոն․ Ալկարասը դուրս եկավ երկրորդ շրջան

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը հաղթանոկվ սկսեց Ուիմբլդոնի մրցաշարի տիտղոսի պաշտպանությունը։

Առաջին շրջանում իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 138-րդ ռակետ, իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի հետ եւ հաղթեց 7:5, 6:7 (5:7), 7:5, 2:6, 6:1 հաշվով։ Պայքարը տեւեց 4 ժամ եւ 27։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 733-րդ ռակետ, Բրիտանացի Օլիվեր Թարվեթը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news