19:41  ,  4 դեկտեմբերի, 2012

Ֆերնանդո Լյորենտե. Մամուլը միայն փչացրեց առանց այդ էլ շիկացած մթնոլորտը

Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալը ինձ համար տխուր որոշում է, հայտարարել է Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն՝ մեկնաբանելով բասկյան ակումբից իր հեռանալու մասին լուրերը։

«Հաշվի առնելով «Աթլետիկի» կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս գալուցս հետո ինձ հետ տեղի ունեցած ամեն ինը՝ պետք է ասեմ, որ այս որոշումը տխուր է ինձ համար։ Ցանկանում եմ նաեւ նշել, որ մամուլը ոչնչով չօգնեց։ Նրանք միայն փչացրեցին առանց այդ էլ շիկացած մթնոլորտը։ Կարող եմ միայն ասել, որ ես ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ»,- 27-ամյա Լյորենտեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Աթլետիկի» հետ պայմանագրի ժամկետը լրանում է 2013 թվականին։

Հիշեցնենք, որ հարձակվողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքված է Իտալիայի գործող չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով