16:41  ,  27 նոյեմբերի, 2012

«Յուվենտուսի» ֆուտբոլիստը պատժվել է

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն որոշել է թիմի հարձակվող եւ Իտալիայի հավաքականի նախկին խաղացող Ֆաբիո Կվալյարելային տեղափոխել երկրորդ կազմ։

Այդպիսի որոշման պատճառը ֆուտբոլիստի չափից դուրս բուռն արձագանքն էր Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Միլանի» հետ խաղում փոխարինվելուն, հաղորդում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» նվազագույն հաշվով պարտվեց «Միլանին»։ Միակ գնդակը խփեց բրազիլացի Ռոբինյոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում