Բադմինտոնի Հայաստանի պատանեկան հավաքականը (5 աղջիկ, 4 տղա) մարզիչ Վարդիթեր Պողոսյանի գլխավորությամբ մեդալներ է նվաճեց Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված Batumi Cup 2024 մրցաշարի մինչև 11 և մինչև 13 տարեկանների պայքարում։
Վ. Պողոսյանի սան Անիտա Արզումանյանը (Իջևան) մինչև 13 տարեկանների աղջիկների մենախաղում գրավեց 2-րդ տեղը։
Աղջիկների զուգախաղում Արզումանյանը, ընկերակցելով Մալդիվների ներկայացուցչուհի Լաիբա Ահմեդ Մահմուդին, նույնպես նվաճեց արծաթե մեդալը։
Խառը զուգախաղերում Մարկ Վարդանյան/Անիտա Արզումանյան զույգը գրավեց 2-րդ տեղը։
Մինչև 11 տարեկանների աղջիկների զուգախաղում Լիլի Կիրակոսյան (Իջևան)/Անի Էլոյան (Երևան) զույգը գրավեց 2-րդ տեղը։
Գոռ Կիրակոսյան/Լիլի Կիրակոսյան զույգը խառը զուգախաղում նվաճեց բրոնզե մեդալը։
Անի Էլոյանը մինչև 11 տարեկանների աղջիկների մենախաղում գրավեց 3-րդ տեղը։
Մինչև 11 տարեկանների տղաների զուգախաղում Գոռ Կիրակոսյան - Մենուա Սահակյան զույգը գրավեց 3-րդ տեղը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի