17:06  ,  23 հուլիսի, 2024

WTA-250․ Էլինա Ավանեսյանն ուժեղ էր Պետրա Մարտիչից

Աշխարհի 75-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակը տարավ Ռումինիայի Յասի քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարում։

Հայ թենիսիստուհին երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 99-րդ ռակետ, խորվաթ Պետրա Մարտիչի հետ եւ հաղթեց 6:2, 5:7, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 30 րոպե։

Երրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը կհանդիպի ռումինացիներ Ժակլին Կրիստիանի (61) եւ Ելենա-Գաբրիելա Ռուսեի (147) դիմակայության հաղթողի հետ։

Յասիի մրցաշարիի մրցանակային հիմնադրամը 232 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում