17:46  ,  15 հուլիսի, 2024

WTA-250․ Էլինա Ավանեսյանի հաղթական մեկնարկը Բուդապեշտում

Աշխարհի 75-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Բուդապեշտում անցկացվող «Հունգարիայի Մեծ մրցանակ» մրցաշարում, որը WTA-250 շարքի է։

Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 56-րդ ռակետ, լեհ Մագդալենա Ֆրենխի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:5), 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 57 րոպե։

Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 117-րդ ռակետ, Իսպանիայի ներկայացուցիչ Ռեբեկա Մասարովան։

Բուդապեշտի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 232 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով