15:39  ,  15 հուլիսի, 2024

Ազգերի լիգա․ Հայաստան - Լատվիա հանդիպման տոմսերը՝ 1000 - 16000 դրամ

Մեկնարկել է ֆուտբոլի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի առաջին տուրի Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը tickets.ffa.am-ում։

Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում, հաղորդում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Տոմսերի գները․

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 5000-12000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 10000-16000 դրամ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում