12:06  ,  28 ապրիլի, 2024

ԵԱ․ Տիտղոսի համար ռինգ դուրս կգան Բարեղամ Հարությունյանն ու Նարեկ Մանասյանը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ապրիլի 28-ին կավարտվի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։

Տիտղոսի համար ռինգ դուրս կգան նաեւ Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ Բարեղամ Հարությունյանը (48 կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ)։

Բարեղամ Հարությունյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Էդմոնդ Խուդոյանը։ Նարեկ Մանասյանը կմենամարտի ռուասաստանցի Մուսլիմ Գաջիմագոմեդովի հետ։

Եզրափակիչները կսկսվեն Երևանի ժամանակով 19:00-ից:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմից բրոնզե մեդալակիրներ են դարձել Անուշ Գրիգորյանը (50 կգ), Անի Հովսեփյանը (70 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) եւ Արարատ Հարությունյանը (67 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում