09:02  ,  28 ապրիլի, 2024

Մեսիի դուբլը եւ 2 գոլային փոխանցումը, Սուարեսի գոլը (տեսանյութ)

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվեց «Նյու Ինգլենդ Ռեւոլյուշնին» եւ հաղթեց 4:1 հաշվով։

«Ինտեր Մայամիից» դուբլի հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին, որը նաեւ գոլային փոխանցումներ կատարեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին եւ  արգենտինացի կիսապաշտպան Բենխա Կրեմասկիին։

Արեւելյան կոնֆերենցիայում «Ինտեր Մայամին» 11 խաղից հետո 21 միավորով առաջատարն է։

ՄԼՍ, կանոնավոր առաջնություն

«Նյու Ինգլենդ Ռեւոլյուշն» - «Ինտեր Մայամի»՝ 1:4

Թոմաս Չանկալայ, 1 - Լիոնել Մեսի, 32, 68, Բենխա Կրեմասկի, 83, Լուիս Սուարես, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում