03:31  ,  28 ապրիլի, 2024

Համլետ Մանուկյանի եւ Մամիկոն Խաչատրյանի տպավորիչ մրցելույթները ԵԱ-ում (տեսանյութ)

Իտալիայի Ռիմինի քաղաքում շարունակվում է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։

NEWS.am Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանն առաջնությունը լուսաբանում է մրցավայրից եւ ներկայացնում է #TripVlog-ի երրորդ թողարկումը, որը նվիրված է Եվրոպայի երիտասարդական առաջնության նժույգ թափեր վարժության եզրափակիչում երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանի ու աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանի փայլուն մրցելույթներին։

Համլետ Մանուկյանը նվաճեց ոսկե մեդալ՝ եզրափակիչում հավաքելով 14.500 միավոր։

Մամիկոն Խաչատրյանը 14,266 միավորով նվաճեց բրոնզե մեդալ:

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում