Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը երզափակիչում են եւ կպայքարեն Եվրոպայի չեմմպիոնի տիտղոսի համար:
Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի երիտասարդների առաջնությունում նժույգ թափեր վարժությունում Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա եզրափակիչում:
Այս վարժության երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանն ու աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը ամենաբարձր միավորներով դուրս եկան եզրափակիչ:
Համլետ Մանուկյանը վաստակեց 14.433 միավոր, Մամիկոն Խաչատրյանը՝ 14.233 միավոր: Հիշեցնենք, որ Համլետ Մանուկյանն թիմային մրցաշարում մասնացեց միայն նժույգ թափեր վարժության պայքարին:
Հայաստանի երիտասարդական հավաքականը պայքարն ավարտեց 10-րդ տեղում: Արտակ Այդինյանի գլխավորած հավաքականը թիմային պայքարում վաստակեց 231.361 միավոր:
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Մեծ Բրիտանիայի թիմը:
NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում