09:33  ,  25 ապրիլի, 2024

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 մասնակից

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն ապրիլի 25-ին ունի 7 մասնակից։

Կիսաեզրափակիչի մենամարտերը կանցկացնեն երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ),  Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը (70 կգ), Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ)։

Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում