23:02  ,  24 ապրիլի, 2024

ԵԱ․ Համլետ Հարությունյանը պարտվեց քառորդ եզրափակիչում (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Հարությունյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ։

86 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Համլետ Հարությունյանը մենամարտեց իտալացի Վինչենցո Լիցիի հետ, որն առավելության հասավ 4:1 հաշվով:

Համլետ Հարությունյանը որակավորման փուլում 4:3 հաշվով հաղթել էր սլովակ Ժոզեֆ Կոստուրին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում