19:10  ,  24 ապրիլի, 2024

ԵԱ․ Արթուր Բազեյանի տպավորիչ հաղթանակը (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում տպավորիչ հաղթանակ տարավ Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը։

57 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում նա 4:1 հաշվով պարտության մատնեց Իտալիայի ներկայացուցիչ Ջուզեպե Կանոնիկոյին եւ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։

Ավելի վաղ 48 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Բարեղամ Հարությունյանը մենամարտել էր Վրաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Սախիլ Ալախվերդովի հետ եւ հաղթել 5:0 հաշվով։

Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

54 կգ քաշային Դավիթ Եգորյանը պարտվեց հունգարացի Գաբոր Վիրբանին, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը՝ իսպանացի Ռաֆայել Լոսանո Սերանոյին։

Հայ բռնցքամարտիկներից արդեն առնվազն բրոնզե մեդալ են ապահովել նաեւ երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը և աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ)։

Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում