22:11  ,  23 ապրիլի, 2024

ԵԱ․ Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 5-րդ տուրում

Հունաստանում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում Հայաստանի չորս ներկայացուցիչներից  Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեց սերբ Տիյանա Մանդուրային, Մարիամ Մկրտչյանը՝ ֆրանսիացի Բեատրիս Բելյուրին։

Էլինա Դանիելյանը ոչ ոքի խաղաց իսրայելցի Նոգա Օրիանին։ Սուսաննա Գաբոյանը պարտվեց ֆրանսիացի Պոլին Գիշարին։

Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 3,5 միավոր եւ բաժանում է 21-41-րդ տեղ, Մարիամ Մկրտչյանը 3 միավորով բաժանում է 42-73-րդ տեղերը, Էլինա Դանելյանն ու Սուսաննա Գաբոյանը 2,5-ական միավորով բաժանում են 74-111-րդ տեղերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում