21:39  ,  23 ապրիլի, 2024

Հայաստանի Մ-16 հավաքականը հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի Մ-16 թիմին

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Մոլդովայում անցկացվող ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարում: 

Հյուսիսային Մակեդոնիայի Մ-16 հավաքականի հետ խաղում Հայաստանի ֆուտբոլիստները հաղթեցին 2:0 հաշվով։

Օրվա մյուս խաղում Բուլղարիայի հավաքականը հաղթել է Մոլդովային 2:0 հաշվով։ 

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա 2:0 (2:0)

Ալբերտ Գարեգինյան՝ 28, Սարգիս Գասպարյան` 29

Հայաստան

1.Արթուր Պետրոսյան, 2. Համլետ Կարապետյան, 4. Հայկ Ղուկասյան (21․ Գևորգ Վարդանյան, 75), 5. Ռուբեն Կարապետյան (ա) (14․ Աշոտ Ոսկանյան, 60), 7. Ալբերտ Գարեգինյան (6․ Հարություն Մովսիսյան, 60), 8. Մարտին Շահգելդյան (18․ Էդգար Պողոսյան, 66), 10. Դավիթ Դավթյան (17․ Գագիկ Ասատրյան, 60), 11. Սարգիս Գասպարյան (9․ Արտյոմ Ալեքսանյան, 46), 15. Շանթ Բեյբության, 16. Դավիթ Բաթոյան, 19. Հայկ Ստեփանյան (3․ Հենրիկ Իգիթյան, 46)

Պահեստայիններ՝ 12․ Նուբար Գիշյան, 22․ Զավեն Մկրտչյան

Գլխավոր մարզիչ՝ Սարգիս Մովսիսյան

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում