20:33  ,  23 ապրիլի, 2024

Մխիթարյան․ Մեկ ակումբ + Մեկ սեր = երկու աստղ (ֆոտո)

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան հրապարակմամբ անդրադարձել է միլանյան թիմի 20-րդ չեմպիոնական տիտղոսին։

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Ինտերը» «Միլանին» հաղթել է 2:1 հաշվով եւ առաջնության ավարտից 5 տուր առաջ ապահովել տիտղոսը։ «Ինտերը» վաստակել է 86 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Միլանը» հետ է 17 միավոր։

«Ինտերը» Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նախորդ անգամ նվաճել էր 2021 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում