16:01  ,  23 ապրիլի, 2024

Եվրո-2024-ի մրցավարները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 18 գլխավոր մրցավարներին, որոնք կսպասարկեն Եվրո-2024-ի հանդիպումները։

Արթուր Սուարեշ Դիաշ (Պորտուգալիա), Խեսուս Խիլ Մանսանո (Իսպանիա), Մարկո Գուիդա (Իտալիա), Իշտվան Կովաչ (Ռումինիա), Իվան Կրուժլյակ (Սլովակիա), Ֆրանսուա Լետեկսիե (Ֆրանսիա), Դանի Մաքելի (Նիդերլանդներ), Շիմոն Մարցինյակ (Լեհաստան), Հալիլ Մելեր (Թուրքիա), Գլեն Նյուբերգ (Շվեդիա), Մայքլ Օլիվեր (Անգլիա), Դանիելե Օրսատո (Իտալիա), Սանդրո Շերեր (Շվեյցարիա), Դանիել Զիբերտ (Գերմանիա), Էնթոնի Թեյլոր (Անգլիա), Կլեման Տյուրպեն (Ֆրանսիա), Սլավկո Վինչիչ (Սլովենիա), Ֆելիքս Ցվայեր (Գերմանիա)։

Առաջնությունը կսպասարկի նաեւ արգենտինացի Ֆակունդո Տելյոն։

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայի 10 քաղաքներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս