12:12  ,  23 ապրիլի, 2024

Լաուտարո Մարտինես․ «Ինտերի» հետ երկրորդ չեմպիոնությունը մեծ պատիվ է

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է Միլանի «Ինտերի» չեմպիոնությունը։

33-րդ տուրում «Միլանին» 2:1 հաշվով հաղթելու շնորհիվ «Ինտերը» առաջնության ավարտից 5 տուր առաջ ապահովեց տիտղոսը։

«Մենք շատ աշխատեցինք եւ տառապեցինք եւ արժանի ենք այս անսահման ուրախությանը։ Հաղթանակը նվիրում եմ ընտանիքիս, երեխաներիս։ Դերբիում տիտղոս նվաճելը բացառիկ հնարավորություն է, եւ մենք այն օգտագործեցինք։

«Ինտերի» հետ երկրորդ չեմպիոնությունը մեծ պատիվ է։ Այս հաղթանակը երկրպագուների եւ աշխատակիցների համար է։ Գրեթե 100 մարդ ակումբում աշխատել է այս նպատակին հասնելու համար»,- Լաուտարո Մարտինեսի խոսքը մեջբերում է Pazzi di Fanta-ն։

«Ինտերը» Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նախորդ անգամ նվաճել էր 2021 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում