11:06  ,  23 ապրիլի, 2024

Նովակ Ջոկովիչը՝ Laureus World Sports Awards-ի դափնեկիր

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչն արժանացել է տարվա լավագույն մարզիկի Laureus World Sports Awards մրցանակին։

Սերբ թենիսիստը այս մրցանակին արժանացել է նաեւ 2012, 2015, 2016 եւ 2019 թվականներին։

Laureus World Sports Awards-ին այս տարի հավակնում էին նաեւ Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոն, «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, ձողացատկի աշխարհի ռեկորդակիր Արման Դյուպլանտիսը, «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Նոա Լայլզը։

Անցած տարի Laureus World Sports Awards-ին արժանացել էր Լիոնել Մեսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English